Անկախության հիմնադիրներից մեկը, ով մինչեւ հիմա էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի հավատարիմ զինակիցներից է, մասնավոր զրույցում մի անգամ անկեղծացավ եւ քննադատեց Տեր-Պետրոսյանին․ «Մեծ սխալ էր 27-ամյա ջահելին՝ Սամվել Բաբայանին, գեներալի կոչում տալը։ Կյանքով չթրծված երիտասարդի մոտ այնքան ինքնապարծություն եւ մեծամտություն է առաջանում, որ նա դառնում է փորձանք երկրի համար»։
90-ականներին Հայաստանում չկար Ֆեյսբուք ու Յութուբ, կար ընդամենը 2-3 հեռուստաալիք։ Այդ ժամանակ սակավաթիվ օրաթերթերի գլխավոր խմբագիրները լրատվական դաշտի գեներալներն էին ու երեւի ռազմական գեներալներից ավելի շատ ազդեցություն ունեին մարդկանց մտքերի եւ գործողությունների վրա։
Վանոյի կողմից մեծ սխալ էր տակավին պատանի Նիկոլին լրատվական գեներալ նշանակելը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasi.yenokyan/posts/3759125100815253
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել