Թուրքերն ակնհայտորեն դժգոհ են մնացել զինադադարից, քանզի չեն ավարտել իրենց ծրագիրը Զանգեզուրի մասով։ Ռուսները խանգարեցին այդ ծրագրի իրականացմանը, թե չէ, որ ՀՀ իշխանություններին մնար` «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո դա էլ կհանձնեին։
Ու քանի որ թուրքերը դժգոհ են մնացել ու մեր երկրում դեռ վխտում են իրենց ազդեցության գործակալները, ուստի հակառուսական արշավը շարունակվում է, պատերազմի հավանականությունը՝ մեծանում։
Երեկ Երևանում ու Ստեփանակերտում միաժամանակ երկու հակառուսական ակցիա տեղի ունեցավ։ Երկուսն էլ կառավարությունից ուղղորդված։
Վարչապետի մամլո խոսնակը ռուսների վրա գցեց Հադրութի շրջանի երկու գյուղերի պատասխանատվության հարցը, իսկ Ստեփանակերտում կոչ հնչեց հանրահավաք անել ռուս խաղաղապահ առաքելության դեմ՝ նույն գյուղերի կորստի թեմայով։ Ընդ որում՝ և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում խառնակչությամբ ու հակառուսական քարոզով զբաղվողները շեղում էին հանրությանը հարցի բուն պատասխանատուներից՝ ՀՀ վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանից ու Արցախի նախագահ նշանակված Արայիկ Հարությունյանից։
Դա նշանակում է, որ եթե վաղը ադրբեջանցիները հարձակվեն Հայաստանի ու Արցախի այլ բնակավայրերի դեմ, ապա Նիկոլ Փաշինյանը մեղքը կրկին գցելու է ռուսների վրա ու ձեռքերը լվանա, իսկ սորոսաթուրքական շրջանակները բողոքելու են Արցախում ռուս խաղաղապահների, իսկ Հայաստանում՝ ՌԴ դեսպանատան ու Գյումրիի ռուսական ռազմաբազայի դեմ։
Քանի դեռ Ադրբեջանն ու Թուրքիան այստեղ ունեն Փաշինյանին վարչապետի աթոռին, մենք միայն կորուստներ ենք ունենալու։ Դրան հեռացնելը, հետևաբար, ազգային անվտանգության խնդիր է։ Երկուշաբթի օրվանից պետք է ճնշումն ուժեղացնել։
Կոչ եմ անում միանալ «Արժանապատվության երթերին» և պատրաստվել մեծ ու վճռական հանրահավաքի։ Վաղվա երթը կմեկնարկի ժամը 17:00-ին, Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից (Պրահայի այգի, Արաբկիրի թաղապետարանի դիմաց)։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/andranik.tevanyan.1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել