Այս արտադրամասը վաղուց փակվել է, բայց իմ խոսքը սրա մասին չէ։ Երբ կառավարության մակարդակով պրոպագանդվում է նման, միկրո էլ չէ, է, նանո բիզնեսները, երկիրը զարգանալու շանս չունի, երբ պետության մակարդակով առանց որևէ լուրջ ուսումնասիրություններ կատարելու պրոպագանդվում են մանր բիզնեսներ, որոնք նույնիսկ կարող են խիստ վտանգավոր լինել գործարարի, ներդրողի համար, երկիրը զարգանալու շանս չունի։ Երբ երկրի կառավարությունը սկսում է պրոպագանդել, ցուցադրել նանոբիզնեսներ, որոնք նույնիսկ երկրի էկոլոգիայի համար կարող են վտանգավոր լինել, էլի զարգանալու շանս չունենք։ Հիշում եմ՝ մի անգամ էլ Կարեն Կարապետյանի ժամանակ ինչ-որ փաբի անուղղակի գովազդ արեցին։
Երկիրը զարգանալու համար դու պիտի ունենաս մեծ երազանք , դու պիտի փորձես ստեղծել մեծ բիզնես, պետությունը պիտի մարդկանց մեջ գեներացնի մեծի գնալու իդեան, մոտիվացնի մեծ քայլեր անելու ցանկություն ունեցողներին, ու երբեք չպիտի փնթի, թափթփված վերաբերմունքով, մատների արանքով նայի տնտեսությանը, այլապես կունենանք այն, ինչ ունենք։ Բարի լույս ձեզ։ Մեր Աստված մեծ է, անսահման է, Մեր սարերն էլ են մեծ, մենք մեծը տեսնելով ինչո՞ւ ենք այսպես փոքր մնացել ու չենք երազում մեծանալու մասին։