Aysor.am-ը գրում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությունը, նախկին և ներկա նախագահները, երկու Վեհափառները, հասարակական-քաղաքական, մշակութային շրջանակները և հասարակությունն ընդամենը ժողովրդի մի հատվածն է, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյան՝ պատասխանելով հարցին, թե իշխանության համար ինչ արժեք է ներկայացնում նշված շրջանակների պահանջը:

Իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանն իր հերթին ավելացրեց, որ ժողովրդի տարբեր հատվածներ կարող են տարբեր բաներ պահանջել, և պահանջները կարելի է ստուգել միայն ընտրություններով:

Հարցին՝ համարո՞ւմ են, որ կա Փաշինյանի հրաժարականաի հանրային պահանջ, Դանիելյանը պատասխանեց՝ իր համար արժեքավոր է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պահանջն ու ակնկալիքը, սակայն ինքը գնահատում է այն քաղքացիներին, որոնք նման պահանջմունք ներկայացնում են ինքնուրույն, այլ ոչ՝ որևէ մեկից ուղղորդված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել