ՊԱՐՏՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ՏՈՆ
Համազգային նվաստացման, խայտառակման, հայրենիքի կորստի օրվանից անցել արդեն մեկ ամիս։ Այս մեկ ամսվա ընթացքում շարունակվում է հայրենիքի կորուստը։ Պարտության թիվ մեկ պատասխանատուի իշխանության մնալու ամեն օրը, հավասար է մի քանի հարյուր մետր հայրենիքի լրացուցիչ կորստին։ Եվ վովաեվիչը շարունակում է կառչած մնալ իր ողորմելի իշխանությանը, շրջապատված՝ հարյուրավոր , մինչև ատամները զինված թիկնապահներով։ Եվ մեր ողջ ժողովրդի երկրորդ խայտառակությունն էլ այն է, որ մեկ ամիս հանդուրժում ենք մեզ պարտության մատնած, նվաստացրած անձնավորության իշխանությունը։ Այո, հանդուրժում ենք,ոմանք, կարծես ոչինչ չի պատահել զբաղված են առօրյա գործերով,իսկ որ առավել զարմանալի է կան գործիչներ, ովքեր ոգևորված պարտության զգացումից , սատարում են ազգային դավաճանության մեջ կասկածվողին, տարբեր «հաշվարկներ» անում և հրճվում ըստ իրենց, ընդդիմության հավաքներին սակավաթիվ մարդկանց մասնակցությունից։ Այո, ինձ համար նույնպես անսպասելի է, որ հանուն ազգային և մարդկային արժանապատվության հավաքներին մասնակցում են ընդամենը մի քանի տասնյակ հազար ցուցարարներ։Եվ իրեն Հայաստանի հանրային գործիչ համարող, այլ ոչ թե թուրք-ադրբեջանական շահեր , կամ քայլող ստամոքս ներկայացնող, ցանկացած անձ դրանից պետք է անհարմար զգար, կոչ աներ իր համախոհներին ելնել փողոց։ Իսկ հայաստանյան, իրենց առաջադեմ համարող գործիչներից շատերի համար, փաստորեն , նոյեմբերի 9-ը տոն է, ուրախություն, գուցե իրենց տերերի հանձնարարությունը կատարելու և վարձատրվելու օր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել