Նոյեմբերի 9-ից ստորագրված կապիտույլացիոն համաձայնագրից հետո, որով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել և որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը, ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, այս թվում տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներ, պահանջում են Նիկոլ Փաշինյանի և իր վարչախմբի հրաժարականը։
Դեկտեմբերի 5-ի դրությամբ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են 3 մարզերի՝ Կոտայք, Սյունիք, Արարատ, ավելի քան 21 համայնքներ և 149 բնակավայրեր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել