Տիեզերական արդարություն կա Վազգեն Մանուկյանի՝ վարչապետ դառնալու մեջ, այո՛, իրոք կա։ Հեռավոր 1996 թվականին այս մարդն ընտրվել էր ՀՀ նախագահ։ Ընտրվել էր, բայց այդպես էլ չդարձավ։ Չդարձավ, քանզի չգնաց բախումների։ Չդարձավ, քանզի մարդկանց կյանքն ավելի բարձր դասեց, քան սեփական իշխանությունը։
Եվ ահա այսօր մենք բոլորս պատմական արդարության վերականգնման ականատեսն ենք։ Սա հիրավի տիեզերական արդարություն է... Արդարություն է, որ նա իշխանությունը վերցնելու է առաջին նախագահի քաղաքական զավակից։ Արդարություն է, որ նա կրկին մտնելու է պատմության մեջ որպես ծանրագույն վիճակում իր ուսերի վրա անասելի բեռ վերցնող անձնավորություն։
Ասեմ ավելին՝ ես կանեմ հնարավոր ամեն բան, որպեսզի հենց Վազգեն Մանուկյանը արտահերթ ընտրություններից հետո ընտրվի ՀՀ նախագահ՝ փոխարինելով Անգլիայի թագուհու անձնական ներկայացուցչին...
նիկոլ, արդարությունը վերականգնվում է։ Դու պետք է մնայիր կալանավորված 7 տարի, բայց նստեցիր միայն 1.5։ Հիմա դու նստելու ես ցմահ...
Ես հասկանում եմ, որ դու արյուն ես թափելու իշխանությունն ամեն գնով պահելու համար։ Բայց ականջիդ օղ արա, արա։ Այդ արյան հոտն ընդմիշտ գալու է քո ողջ թիմից, քո ընտանիքից, քո սերունդներից...
Ավելին՝ դու արդեն խորտակված ես արյան մեջ... Քո անունը մտնելու է համաշխարհային պատմության մեջ որպես ամենաշատ մարդ սպանած սերիական մարդասպան...