«Հայրենիք» զորախմբի մարտիկները ֆլեշմոբ են սկսել սոցիալական ցանցում՝ ազդարարելով, որ միանում են Հայրենիքի փրկության շարժմանը` Արթուր Վանեցյանի քաղաքական առաջնորդությամբ։

«Ես Սմբատն եմ՝ «Հայրենիք» զորախմբի զինվորը։ Մարտական գործողություններին մասնակցել եմ ռազմաճակատի ամենածանր և պատասխանատու հատվածներում: Ինձ վստահված մարտական առաջադրանքը կատարել եմ պատվով և արժանապատվորեն։ Հպարտ եմ լինելու «Հայրենիք» զորախմբի զինվորն ու պատիվ ունեմ լինելու գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի մարտական ընկերը։

Այսօր՝ մեր հայրենիքի համար այս ծանրագույն ժամանակահատվածում, հավատարիմ մնալով իմ դավանած արժեհամակարգին, շարունակում եմ իմ պայքարը հանուն իմ երազած Հայաստանի։

Ես և իմ մարտական ընկերները միանում ենք Հայրենիքի փրկության շարժմանը` Արթուր Վանեցյանի քաղաքական առաջնորդությամբ։

Մենք վստահ ենք, որ միասին կերտելու ենք մեր երազանքների ՀԱՅՐԵՆԻՔԸ։

Պատիվ ունեմ»,- Ֆեյսբուքում գրել է Սմբատ Ռոստոմյանը։

Ֆլեշմոբին միացել են ջոկատի կազմում մարտնչած մի քանի տասնյակ գործիչներ՝ բժշիկներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել