Բոլոր այն մարդիկ, հատկապես՝ պատերազմով անցած ու հերոսի համբավ ունեցողները, որ Նիկոլի ծաղրածու Արայիկից պաշտոն կվերցնեն ու անունը կդնեն՝ Արցախի փրկության համար է, իմացեք՝ լկտիաբար ստում են: Իրենք ընդամենը կաբինետի ու պադավատի հարց են լուծում: Արցախ այլևս չկա, կա Լեռնային Ղարաբաղ, ղեկավարը՝ գեներալ Մուրադով:
Մի ասող լինի՝ Արցախ փրկող էիք, Արցախի կործանման օրերին մտնեիք որոշում կայացնող դավաճանների կաբինետներն ու վարվեիք նրանց հետ այնպես, ինչպես պատերազմի ժամանակ դավաճանների հետ վարվում են՝ վասն հայրենյաց փրկության: Դուք հո՞ գիտեիք՝ ինչ է կատարվում, ինչպես է Արցախը հանձնվում, ինչպես են տղերքին մատաղ անում... Հայրենիք ունեիք փրկելու, փրկեիք: Ձևերն էլ գիտեիք, բարոյական իրավունքն էլ ունեիք: Վախեցա՞ք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել