Հունանը գնում ա, հրաժարական ա ներկայացրել։
Մարզպետարանի բակում էյֆորիկ «դըմփ-դըմփ-հու»-ի տակ հրճվում էր, որ ի՞նչ անի։
Որ մարզկենտրոն Կապանի Տանձավեր գյուղը դարձնի սահմանամե՞րձ։
Որ պարգևավճար ստանա ու մարզադպրոցի ռետինե վազքուղու ձեռքբերումը ներառի 100 փաստի մեջ ու ՀՊԱՐՏանա՞։
Որ Մեղրիով միջանցիկ ճանապարհ տա՞ թշնամուն։
Ինչի՞ համար մի ծափով նախկինից ներկա դարձավ, եթե էսօր ամենաօրհասական պահին չի մնում նախկինների շնորհիվ նախկինում կուտակած նախկին փորձը մարզին ծառայեցնելու։
Կարո՞ղ ա մի շարք կապանցիների գերեզմանները թշնամու տարածքում թողնելու համար։
Էկել էր, որ էսօր գնար, որովհետև վաղվանից Գորիս-Կապան ճանապարհը 4 հատվածով անցնում ա թշնամուն, ու չի կարողանալու Երևան հասնի՞։
Հուշեք էդ նախկին սպային, որ հույսեր չունենա, թե գալիս ա կարճատև արձակուրդի ու հետո հարմար հնարավորություն կունենա տեղավորվելու ապագայի իշխանություններից որևէ մեկի գրպանում։ Նստի, սպասի, քո հերթն էլ ա մոտենում։