Ուղղակի անհնար է հավատալը: Անչափ սյուրռեալիստական է այս ամենը։
Այն բանից հետո, երբ քո մի քանի տասնյակ միլիոնանոց շրջապատված զորքը դուրս ես բերել լենինգրադյան տիպի շրջափակումից և շփման գծում արդեն ռուսական զորք է տեղակայված, ինչո՞ւ չես հրաժարվում Քարվաճառն ու Բերձորը հանձնելուց: Ինչո՞ւ ես հանձնում ամեն ինչ և ամեն բան գերազանցիկի ջանադրությամբ: Ինչո՞ւ ես անցնում Սյունիքին: Ինչո՞ւ:
Բացատրությունը մեկն է. Թուրքիայի գործակալ լինելու հանգամանքը և ֆինանսական ահռելի շահագրգռությունը հայրենիքը վաճառելու հարցում:
Բայց ամեն դեպքում ամենասյուրռեալիստականը ժողովրդի համր համաձայնությունն է այս պատմական դավաճանության և հայրենակործանման հարցում:
Լուռ հետևում ենք, թե հանցագործն ինչպես է իր միանձնյա որոշմամբ, լինելով ոչնչություն և թշնամու վարձու գործակալ, հազարամյակներով արյամբ և քրտինքով պահված հայրենիքը նվիրում ամբողջին տենչող ոսոխին: