Ըստ ինձ հասած տեղեկությունների, այսօր իրավապահ համակարգի ղեկավարության հետ խորհրդակցությանը ազգադավ տականքը փորձել է քննարկման առարկա դարձնել վերջերս ձերբակալված անձանց ազատ արձակելու, կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառելու վերաբերյալ դատական ակտերը, ինչին ընդդիմացել են խորհրդակցությանը ներկա դատավորները: Ազգադավ տականքին իրա սպասարկուները երևի չէին տեղեկացրել, որ այդպիսով խորհրդակցության ներկա բոլոր անձինք դառնում են հանցակիցներ առնվազն ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածով, որը քրեական պատասխանատվություն է սահմանում արդարադատության իրականացմանը ցանկացած ձևով միջամտելու համար: Ազգադավը, ինչպես ասել եմ, տուպոյ անասունա իր էությամբ, հոգեկան հիվանդ, ուստի համակարգված ռեպրեսիա կազմակերպել ևս չի կարող: Ի պատիվ ներկա գտնված դատավորների, պետք է ասել, որ դատական ակտերի քննարկում, որքան էլ դա ցանկալի էր գլխավոր դատախազի և քննչական մարմինների ղեկավարների համար, տեղի չի ունեցել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: