«Հայ ազգի կործանումը» խորագրով ներկայացման բեմադրող ռեժիսորը, գլխավոր պրոդյուսերները՝ Նիկոլը և նրա խամաճիկները սկսել են խաղալ վերջին գործողությունը: Սկսվել է այսպես կոչված Հայաստանը վրացական ուղով տանելու փորձը: Էկոնոմիկայի նոր նախարարը հայտարարեց, որ ժամանակն է տնտեսական համագործակցություն սկսելու հարևանների հետ՝ շրջանառության մեջ դնելով նոր թեզեր և օրակարգ բերելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական գործընկերության հարցը: Նիկոլն ու իրա իշխանական ժեխը հստակ պատկերացնում են այդ սխեման և հաստատուն քայլերով գնում են այն իրականացնելու ուղղությամբ (ակամայից հիշեցի թուրքականացված Բաթում քաղաքը):
Ակնհայտ է, որ Նիկոլի պետություն կառավարելու գործընթացը մոլուցքի է վերածվել և խելագարության է հասել, ուստի նրա համար նշանակություն չունի քրիստոնեական Հայաստա՞ն ղեկավարել, թե՞ թուրքական վիլայեթ։
Հիշեցնեմ.
Նիկոլի կառավարման առաջին իսկ օրվանից, տեսնելով նրա հետևողական քայլերը, Արցախյան հերոսների և բարձր սպայական կազմի արժեզրկումը , հետո հարձակումը հայ առաքելական եկեղեցու, մշակույթի և հայ ավանդական ընտանիքի վրա, ես ընկերներիս հետ միասին բազմիցս գրել ու բարձրաձայնել եմ, որ այսպես կոչված «նիկոլ» պրոյեկտն ունի մի գերագույն նպատակ՝ Արցախ հանձնելը, որին շատ-շատերը թերահավատորեն են մոտեցել։ Փաստացի ունենք այն, ինչ ունենք. Արցախը հանձնված է:
Հիմա էլ զգուշացնում եմ. իշխանությունը զավթած Նիկոլն ու իրա թուրք-սելջուկները սկսել են Հայաստանի վաճառքը։
Ասում են՝ իրական ճշմարտությունը միշտ էլ անհավանական է... , դո՞ւք էլ եք դեռ կարծում, որ դա անհավանական է։