Panorama.am-ը գրում է․

Նոյեմբերի 27-ին Թեհրան նահանգի Աբսարդ շրջանում Սիոնիստական ռեժիմի իրականացրած ահաբեկչական գործողության հետևանքով, սպանվեց իրանցի ականավոր միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեն: Այս մասին գրում է Pars Today-ը։

«ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ագնես Քալամարդն արձագանքելով նահատակ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանն ուրբաթ երեկոյան թվիթերում գրել է. «Նպատակաուղղված սպանությունը մի երկրում, որը ներգրավված չէ ռազմական հակամարտության մեջ և մարդուն ապրելու իրավունքից զրկելը, համարվում է մարդու իրավունքների միջազգային սկզբունքների և ՄԱԿ-ի կանոնադրության խախտում, որն արգելում է խաղաղ պայմաններում այլ երկրում ուժի կիրառումը»:

ՄԱԿ-ի  պաշտոնյան նկատի է ունեցել Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված հանցագործությունը, որն առնվազն 2018թ. սկսած, նպատակ ուներ սպանել Մոհսեն   Ֆախրիզադեին:

Այս սպանության կապակցությամբ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ագնես Քալամարդի հստակ դիրքորոշումը վկայում է, որ Սիոնիստական ռեժիմը միջազգային իրավունքի հիմնական խախտողներից է և չի հարգում միջազգային  օրենքներն ու սկզբունքները:

2018թ. ապրիլին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշել էր Մոհսեն Ֆախրիզադեի անունը, հավելելով, որ վերջինս Իրանի միջուկային գիտնականներից է:

«Մոհսեն Ֆախրիզադե: Հիշեք այդ անունը»,- ասել էր Նեթանյահուն: Հաշվի առնելով, որ  Սիոնիստական ռեժիմն Իրանի գիտահետազոտական ոլորտի նվաճումները ձախողելու նպատակով բազմիցս դիմել է ահաբեկչության, Նեթանյահուի այս հայտարարությունը  վկայում է միջուկային գիտնականի դեմ ուղղված այդ ռեժիմի իրական մտադրությունների մասին: Նահատակ Ֆախրիզադեի՝ երկրին մատուցած վերջին  ծառայություններից մեկը կորոնավիրուսի ախտորոշման թեստերի իրանական  հավաքածուի արտադրությունն էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել