Շանտղության գագաթնակետն այն է, որ մինչև վերջ Քարվաճառը պահած բանակը Նիկոլը հանեց և տարավ անհայտ ուղղությամբ՝ Վարդենիսի բնակչությանը մեն-մենակ թողնելով թուրքի դեմ: Ասֆալտի վրա դրված դարպասն ու վրայի կողպե՞քն էին կանգնեցնելու թուրքին, որ չգա Սոթքի հանքավայրի մեջտեղում դիրքավորվի: Պատկերացնու՞մ եք՝ մարտունակ, մինչև ատամները զինված բանակը, որ Օմարի բարձրունքներից իջեցվեց ու դուրս բերվեց Քարվաճառից, հրաման չստացավ դիրքավորվել օրինակ հենց նույն այդ դարպասի տեղանքում, որպեսզի թուրքը չգա ու չմտնի Սոթքի հանքավայր: Նույնիսկ տարածքն ականապատված չի եղել, որ թուրքը մոտ չգար:
Հիշեցնում եմ՝ Քարվաճառում հայկական բանակն իր խնդիրը կատարել է գերազանց, պատերազմի ողջ ընթացքում մի սանտիմետր չի նահանջել ու թուրքին շան ծեծ է տվել: Եվ այդ հաղթական զորամիավորումը Քարվաճառից դուրս է բերվել գերագույն վիժվածքի ստորագրած թղթով՝ առանց մեկ կրակոցի: Հիմա կարող ենք չէ՞ եզրահանգել, որ Նիկոլը Սոթքի հանքավայրը ծախել է թուրքին: Հակառակ պարագայում ստացվում է, որ սրան իսկականից սպիտակ թուղթ են դեմ տվել ստորագրելու, և հիմա ուր ուզում՝ մտնում են, ինչ ուզում՝ անում են: