Աշխարհում միայն երկու ուժ կա, որ հստակորեն կարող է լուծել հայ ռազմագերիների և զոհված մարտիկների աճյունների վերադարձի հարցը:
Դա Կրեմլն ու Սպիտակ Տունն են:
Հասկանալի պատճառներով` առաջնային խաղացողն այս հարցում Մոսկվան է:
Եվ եթե Կրեմլը չի կարողանում կամ չի ցանկանում այդ խնդիրը լուծել` չնայած Հայաստանի այլևս սուվերենության բացարձակ և փաստացի կորստին, պետք է դիմել Սպիտակ Տանը:
Չկան երաշխիքներ, որ Վաշինգտոնը նույնպես չի անտեսի այդ հարցի լուծումը, բայց փորձել առկա պայմաններում պարտավոր ենք:
Բոլոր նրանք, ովքեր միջազգային կազմակերպությունների են դիմում, նամակներ գրում և այլն` պետք է սթափորեն հասկանան և գիտակցեն, որ բոլոր այդ կազմակերպություններն անկարող են լուծելու հատկապես ռազմագերիների հարցը:
Մոսկվայից և Վաշինգտոնից դուրս խնդրին կարող է անդրադառնալ մեկ էլ ՄԱԿ-ի քարտուղարությունը, որին կարող է դիմել Հայաստանի կառավարությունը, բայց Հայաստանում կառավարություն չկա և հաստատ չի դիմելու, որովհետև արդեն իսկ չի դիմել:
Եվ էլի ելքը մեկն է:
Այս բոլոր քայլերը կարող է անել միայն իշխանությունը: Իշխանությունը չի անելու: Դավաճանների իշխանությունը դրանով հետաքրքրված չէ:
Այս խնդիրը կարող է արագ և արդյունավետ լուծելու գործընթաց սկսել միայն նոր իշխանությունը:
Անհրաժեշտ է խնայել ուժերը և փոխանակ ի սկզբանե ապարդյուն հասցեներով դիմելու` փոխել դավաճաններին և արտաքին քաղաքական հստակ գործընթացով հասնել ողջմնացած գերիների վերադարձին: