Դե հիմա ասենք: Վաղուց ժամանակն է:

Հուլիսի ռազմական ավանտյուրան Փաշինյանը հորինեց: Մշտապես ադրբեջանական զորքերի զբաղեցրած լեռնային հենակետ, որը ցուրտ սեզոնին լքում էին ադրբեջանցիները, զբաղեցնելու ուղարկվեց հայկական զինուժը: Թշնամին մի քանի շաբաթ անց ընդամենը մեկ ՈւԱԶ-ով եկավ իր դիրքում նստելու և հայտնաբերեց, որ այնտեղ հայերն են: Սկսեցին դիրքը ետ բերելու գործողություններ:

Փաշինյանը բոլոր ուժերը նետեց այդ դիրքը պաշտպանելու վրա: Ահռելի փիառ արշավ վարեց երկրի ներսում և ուռճացնելով միջադեպը` այն դարձրեց Գավգամելայի ճակատամարտին հավասար մի իրադարձություն:

Հետո թշնամին որոշեց հանկարծ դադարեցնել հարձակումը` ուժեր խնայելու համար, մինչ այդ մարտերում փորձարկելով իր տակտիկական անկործանելի ԱԹՍ Հերմեսը, որը կորցրեց ոչ թե հայկական ուժերի բացառիկ հակաօդային ձիրքի, այլ ընդամենը մեքենայի տեխնիկական խոտանի պատճառով:

Այդ մարտերի արդյունքում Փաշինյանը մեկ ազգային հերոս արտադրեց և յոթանասունից ավելի մարդու տարբեր պարգևներ բաժանեց:

Թմբկահարեց և ուռճացրեց Տավուշի այդ դեպքերը և երկրում հզորության տպավորություն ստեղծեց:

Իմաստը՞:

Դրանով իրականում նա մի քանի խնդիր լուծեց.

Ա. Ցույց տվեց, որ իբրև թե ինքը հայրենասեր և ագրեսիվ առաջնորդ է` այսպես ասած` «ոչմիթիզհողական»:

Բ. Ադրբեջանում բարոյական հիմքեր ստեղծեց ներքին լսարանի համար` հուլիսյան «ստորացման» համար «վրեժխնդիր» լինելու և մեծ հարձակման համար հավելյալ բարոյական հիմքեր և առիթ ունենալու համար:

Գ. Ցույց տվեց սեփական ժողովրդին, որ իբրև թե գնահատում է բանակն ու պաշտում այն և երբեք ոչինչ չի զիջելու, երբեք ոչինչ չի հանձնելու:

Դ. Ադրբեջանական զինուժի համար ավելի բացահայտեց հայկական զինուժի հնարավորությունները, մարտական տակտիկան և տեխնիկան և որոշակիորեն սպառեց նաև ռազմական պոտենցիալը:

Այսպիսով. նախապատրաստական և ինքնաապահովագրական կանխավ ալիբի ստեղծեց իր համար սեփական երկրի ներսում և երկիրը չհանձնողի իմիջ` մինչդեռ այդ ամենն արեց հենց հանձնելու և պլանավորված դավաճանության համար ծխածածկույթ ստեղծելու, այդ գաղափարը անհավանական դարձնելու, ինչպես նաև մեծ պատերազմին ընդառաջ` թշնամուն մի քանի կարևոր տակտիկական նվիրաբերում անելու համար:

Իհարկե ընթացքում հայ զինվորներ զոհվեցին: Բայց արդյո՞ք դա կարևոր էր այն «մեծ» նպատակի համար, որ հետապնդում էր Հայաստանի դավաճան առաջնորդը:

Սա պայմանավորված, ի սկզբանե վաճառված պատերազմ էր և բոլոր, բացարձակապես բոլոր հանգամանքները հենց դա են ապացուցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել