Ասում են՝ մեր ցանկությունները կես կյանք են, իսկ մեր անտարբերությունը՝ կես մահ։
Եվ այդժամ..
Դու անտարբեր եղար, երբ Շուշիում քո պատմությունը պղծեցին,
Դու անտարբեր եղար, երբ մարդիկ իրենց գերեզմանները քանդեցին ու լացելով գաղթի ճանապարհը բռնեցին,
Դու անտարբեր եղար, երբ հայ հողում հնչեց մուղամը,
Դու անտարբեր եղար, երբ հազարավոր մարդկանց մահվան տարած պիղծ զույգը քեզ մեղադրեց դրանում,
Դու անտարբեր եղար երբ հոգով փնթին քեզ խաբեց, քեզ ստիպեց ատել բոլորին ու ամեն ինչ,
Դու անտարբեր եղար, երբ այլասերվածների մի խումբ կոռուպցիան ավելի մեծ մեղք համարեց քան հայրենիքի դավաճանությունը, թուրքին ծախվելը, մարդ սպանելը,
Դու անտարբեր եղար ու մենք բոլորս հիմա կիսամարդ ենք։ Եթե մարդ ենք առհասարակ։
Հայրենիքը լավը տեսնելու մեր ցանկությունն ուրեմն այնքան ուժեղ չէր, որ գոնե կես կյանք թողեր Քարվաճառի կամ Բերձորի համար։
Ձեր անտարբերությունն այնքան ուժեղ էր, որ կես մահ բերեց Հայաստանի համար։
Քո անտարբերությունը քեզ չի փրկի նրանից, որ Սոթքի հանքում ադրբեջանցիների հայտնվելու հետեւանքով Հսկայական գումար չի մտնի մեր բյուջե ու կմտնի ՈՒՐԻՇԻ բյուջե։
Ու դա կպակասի քո աշխատավարձից, նպաստից, այլ ծախսից։
Ու դու ԱՅԼԵՒՍ անտարբեր չես լինի։
Բայց դա ԱՅԼԵՒՍ պետք չի լինի։ Ուշ կլինի։
Կես կյանքից Կես մահ մի քայլ էլ չի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել