Սիրելիներ. թույլ տվեք էլի ձեր խոր երախտագիտությունների և էյֆորիկ հայտարարությունների վրա սառը ցնցուղ լցնել ճշմարտությամբ:
Ֆրանսիան չի ճանաչել Արցախի անկախությունը:
Խորհրդարանի վերին պալատը` Սենատը ընդունել է բանաձև, որով կոչ է անում Ֆրանսիական Հանրապետության կառավարությանը` ճանաչել Արցախը:
Երբ կառավարությունը կճանաչի` նոր տեղից վեր կցատկենք և կերջանկանանք, որ կորստից հետո ճանաչվեց մի բան, որ այլևս ընդհանրապես չկա:
Սենատն, անշուշտ, ամեն դեպքում շատ դրական բան է արել, բայց պետք է հասկանալ թե խորքում ինչ կա:
Իսկ իրականում սա պարզ դեմարշ է Ռուսաստանի դեմ, որը Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներին անարգեց և ապտակեց` միակողմանիորեն Արցախի հարցը Ադրբեջանի և Թուրքիայի օգնությամբ լուծելով հօգուտ այդ երեք երկրների:
Սրա անունն է քաղաքականություն: Ձեր սիրատոչոր գրառումներից գողացված հեղափոխության օրերի սիրո և թավշախոսության մակերասայնության նամշած հոտ է գալիս:
Այլևս վաղուց ժամն է փոխվելու:
Մեր աշխարհը փոխվել է` մենք նույնն ենք մնացել ...