Panorama.am-ը գրում է․
«Արցախը ինտենսիվ պատերազմ է ապրել, որի ընթացքում հազարավոր մարդիկ են զոհվել, և տասնյակ հազարներ վտարվել են իրենց տներից՝ միայն մեկուկես ամիս տևած մարտերում, որոնք ընթանում էին՝ մինչև Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի ռեժիմի հաստատումը երկու շաբաթ առաջ:
Բնիկ հայկական ուժերի և Թուրքիայի կողմից աջակցվող ադրբեջանական զինուժի և նրանց սիրիացի վարձկան դաշնակիցների միջև հակամարտությունը հոկտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից որակվեց որպես «գոյատևման ճակատամարտ»:
Սակայն, չնայած Արցախում գոյություն ունեցող ճգնաժամին, որը միջազգայնորեն ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս, բայց պատմականորեն և ժողովրդագրականորեն հայկական է, Երևանը երբեք լիովին չտրվեց պատերազմական ջանքերին»,- այս մասին գրում է Greek City Times-ը։
Նշվում է, որ նոյեմբերի 19-ին Ռազմական վերահսկողության ծառայության գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը դատապարտող վկայություններ տվեց, որից պարզվեց, թե ինչպես է Հայաստանի ղեկավարությունը նվազագույն ջանքեր գործադրել «գոյատևման ճակատամարտում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։