Փախանակ հասկանալու, որ կարելի էր նորմալ պետություն կառուցել, նորմալ գաղափարախոսություն ունենալ և նորմալ պատերազմելով հաղթել` հիմա քննարկում են արդեն, թե անհրաժեշտ էր ավելի շուտ և ավելի հանգիստ հանձնել։
Սա պարտվողականություն է։ Որովհետև նորմալ որևէ ազգ, որևէ պետություն չի մտածում հանձնվելով, կամ իր մասը հանձնելով փրկվելու մասին։ Բոլորը մտածում են պահպանելու և անգամ ընդլայնվելու մասին։ Միայն դա է այսօրվա աշխարհում գոյություն պահպանելու երաշխիքը։ Այդ երաշխիքը հարատև պայքարն է։ Այդպես է ապրում Իսրայելը։ Եվ պայքարում է և բարգավաճում ու երջանիկ հասարակություն կառուցում։
Լևոնիզմի տրամաբանությամբ վաղը Երևանն ենք տալու, որովհետև դրա հետևից նույնպես գալու են։ Որովհետև «իրենց» «Էրիվանի խանությունը» նույնպես պահանջում են։ Որովհետև իրենց Հայաստանը պետք է և պետք է առանց հայերի։
Այսօրվա արհավիրքի ամենամեծ պատասխանատուն լևոնիզմն է և նրա հիմնադիրը։ Այսօրվա ազգային դավաճանը հենց նրա գաղափարական վիժվածքն է։
ԼՏՊ մեջբերողներն ու քարոզողները մեր ազգի տականքն են։ Մեր դժբախտության արմատը և այսօրվա ու վաղվա ցեղասպանությունների հարուցողը։
Լևոնիզմի մահաբեր բացիլը պետք է ոչնչացվի։ Եվ ոչնչացվի ամբողջությամբ։ Անխնա և առանց սեթևեթանքների։