Այսօր քավության նոխազ դարձավ թերևս ամենա"չսիրված" ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Նախարարի մասին պատմելը ավելորդ է ,բոլորս լավ գիտենք թե ինչպես այս անձնավորությունը արեց ամեն ինչ որպեսզի նսեմացնի ազգային և հոգևոր գործոնը կրթության մեջ, փաստացի իրականացնելով ծրագրեր ,որոնք պետք է մեր երեխաներին դարձնեին՝ անդեմ,անհավատ,անհայրենիք,անսեռ և անհոգի ինչ որ բիոզանգված։
Սակայն հիմա այդ մարդու մասին չեմ ուզում խոսել, չնայած ինքը ունի իր մեղավորության մեծ բաժինը ազգային խայտառակոոթյան մեջ։
Այստեղ ավելի կարևոր է Փաշինյանի տակտիկան,որով նա փորձում է աղմկահարույց պաշտոնանկություններով երկարացնել իր անձնական իշխանության կյանքը։
Կարող եմ վստահ ասել միայն մի բան։
Չի ստացվի, վստահ ասում եմ ,չի ստացվի քանզի այն բուրգի գլխին որը ուղղակի ոչնչացրեց երկիրը կանգնած է հենց Նիկոլ Փաշինյանը, հետևաբար ամենագլխավոր մեղավորը և պատասխանատուն հենց ինքն է ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=402745681096647&set=a.100420611329157&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել