Վախկոտությունն ու ստրկամտությունը մեր քաղաքական մշակույթում այնքան են արմատ գցել, որ անգամ ՊՆ խոսնակն ընդամենը ակնարկում է, որ հոր արյունը վաճառողների հետ չի կարող աշխատել։
Բայց անում է դա մեղմ, կիսատ-պռատ, հեռավոր ակնարկներով, ինքն իրեն սենտիմենտալ ներկայացնելով և պաշտոնական պատճառ հենց դա անվանելով։
Նորմալ պաշտոնյան, նորմալ մարդը դուրս կգար թքելով` իր հոր արյունը վաճառածներին անիծելով և պայքարի կոչով։
Եվ ստացվում է այնպես, որ ամենավճռականը, հայրենասերն ու արժանապատիվը ողջ պետական ապարատում միայն նախկինում տարբեր չարաշահումներում մեղադրված գեներալն է, որ դիմում գրեց, դուրս եկավ և բացահայտեց ողջ ճշմարտությունը։
Ինչո՞ւ ենք մենք այսքան անպատիվ, իսկ թշնամին` այսքան վճռական և ուժեղ։
Ե՞րբ է փոխվելու նախա- և հետպատերազմական մեր մտածողությունը, մեր արժանապատվության անգո զգացողությունը, մեր զզվելի` խղճուկ և կիսաբերան վախկոտի խոսքը և մեր անպատիվ կեղծ հանդուրժողականությունը։
Հաջորդ առնետավազողներ կա՛մ իրոք անկեղծորեն լքողներ (թեև այսքան օր հետո այլևս ձեր ոչ մի լքումն անկեղծ չի կարող համարվել), դուրս եկեք, հայտարարություններ արեք այնպես, որ ձեր երեսին հետո մեկ անգամ էլ առանձին դրա համար չթքեն։
Մարդ եղե՛ք։ Բայց դրանից առաջ հայ եղե՛ք։