Ռազմական ոստիկանության պետը որոշել է, որ իր ցանկությամբ է հանրության հետ հաղորդակցվելը։

Դուք դեռ մեծ թվով հարցերի պատասխան պետք է տաք հանրությանը, ի՞նչ է նշանակում, թե ցանկություն չունեմ։

Ասա, որ այս պահին հարմար չէ, առաջիկայում խոսելու եմ կամ մեկ այլ՝ առավել ընդունելի բացատրություն։

Ժամանակ, տրամադրություն էլ չկա բացատրելու իրենց՝ պաշտոնյաների, հանրությանը հաշվետու լինելու կարևոր գործառույթի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել