Դուք դեռ մեծ թվով հարցերի պատասխան պետք է տաք հանրությանը, ի՞նչ է նշանակում, թե ցանկություն չունեմ. Տիգրան Աբրահամյան՝ ՌՈ պետին


20:24 , 19 նոյեմբեր, 2020

Ռազմական ոստիկանության պետը որոշել է, որ իր ցանկությամբ է հանրության հետ հաղորդակցվելը։

Դուք դեռ մեծ թվով հարցերի պատասխան պետք է տաք հանրությանը, ի՞նչ է նշանակում, թե ցանկություն չունեմ։

Ասա, որ այս պահին հարմար չէ, առաջիկայում խոսելու եմ կամ մեկ այլ՝ առավել ընդունելի բացատրություն։

Ժամանակ, տրամադրություն էլ չկա բացատրելու իրենց՝ պաշտոնյաների, հանրությանը հաշվետու լինելու կարևոր գործառույթի մասին։