ԴԵ ԽՈՍԱ՛, ԴԵՄԴ ՓՈ՞Ս Ա

Գեներալ Մովսես Հակոբյանը, սպայի արժանապատվությամբ, ամենայն անկեղծությամբ, ազնվորեն ներկայացրեց, ոչ միայն ողջ պատերազմի ընթացքում երկրի քաղաքական ղեկավարության ապիկարությունը, տարածվող սուտն ու կեղծիքը, այլև 2018թ․ իշխանափոխությունից հետո կատարվածը՝ զինվորական պրոֆեսիոնալ կադրերի հեռացում՝ որպես նախկիններ պիտակավորմամբ, արդյունավետ զենքերի գնումներից հրաժարում, փոխարենը մետաղի ջարդոնի ներկրում( իհարկե, այստեղ կոռուպցիա չկա), զինվորական ստորաբաժանումների կրճատում, փոխարենը՝ բյուրոկրատիայի ուռճացում։ Շարքը կարելի է շարունակել։ Արդյոք, իսկապե՞ս այս ամենն ընդամենը ապիկարության հետևանք է, թե՞ մեծ դավադրության․․․
Եվ այս բոլոր ձախողումների, պարտության, մի ողջ ազգի նվաստացման պատասխանատուն շարունակում է կառչած մնալ իր աթոռին։
Ա՛յ վարչապետի աջակից․
-Դե խոսա, դեմդ փո՞ս ա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել