Երբ կհիշեք գնդապետին, հրամանատար լեռնատերիրոջը, նրա աչքերում շատերով հիացեք, նրա զինվորի ու սպայի հաղթանակը վերապրեք: Նրա հայացքում մի ամբողջ գնդի, մի քանի գումարտակի ու վաշտերի` Պատվի առեք: Արժանի են, անկասկած և հիմնովին:

Երկուսի մեջտեղում զգոնությունդ կարմիր գիծն անցնում է, անսահմանության երազանքն իրականության է վերածվում, ուժի ու հզորության թևեր ես առնում: Մեկը բոլորիս հայտնի կամանդիրն է, որ մշուշը ճեղքում է կանաչ աչքերով ու աննահանջ դիրքավորմամբ: Կողքիս, շատերին անհայտ փոխգնդապետն է, Մարտական խաչի ասպետը: Նրա իրականացրած ջարդի մասին դասագրքերը հպարտորեն կպատմեն, փոքրամարմին զինվորականի սխրանքների մասին համառոտագրությունները պատկառանքով կառնեն իրենց էջերին:

Երբ զինվորներին դիրքավորել, հրահանգավորել էր, պատրաստել պաշտպանության, չէր հեռացել: Հենց առաջին դիտակետում շարքայինի կողքին կանգնել ու սկիզբն իր ձայնով էր ազդարարել: Ջարդել էին: Հարյուրին մոտեցող խմբին` յաշմայի հարձակվողներին կապի միջոցներով է սատկացրել. Կրակ աջից, կրակ ձախից, նռնակը թիկունքից, ապակողմնորոշում բարձրից, ջարդ` մինչև վերջին ակնթարթը:

Սա գլուխ առաջին: Պատերազմի իր երկրորդ ռաունդին անցել էր տանկով: Կրտսեր տղաներին ուղարկել էր մեկ թևից պատժիչ գործողությունների` մի քանի միավոր տանկով ջախջախելու: Ինքը միայնակ` մեն մենակ, գործի էր դրել տանկն ու մյուս թևով սլացել: Յուրաքանչյուր 100 մետրը մեկ մի թիրախ է խոցել` հակառակորդի տանկ, զրահամեքենա, բեռնատար, մարդատար: Խոցել է այնքան, որքան տանկի մեջ արկ է տեղավորվել: Երբ գործն ավարտել է, արկերը սպառել է, վերջինը նշանակետի ուղղությամբ կրակ է արձակել բեկորային արկով, շարքից չի հանել, բայց նորոգելու ենթակա վնաս է հասցրել:

Սա էլ այս փոխգնդապետի հերոսական դրվագներից երկուսն է այս պատերազմում, առայժմ և ընդամենը երկուսը: Նրան նույնպես հիշեք` դեմքով, գործով, պատվաբեր մարտով:

Թևի խաչը վկա: Խաչով ու սրով զարկը վկա ու անսասան պահած «Եղնիկները» վկա:

Փառք ձեզ, տղերք:

Որպես հետգրություն, որպես օրվա երկու դիտարկում:

1. Մի կրեք համազգեստ մարտական վիճակից ու միջավայրից դուրս, խնդրում եմ, տղերք, անկախ ճամբարից և գտնվելու աշխարհիկ վայրից: Համազգեստը մեր բանակի անունն ու պատիվն է, մենք քաղաքական միավոր չենք, չենք կարող լինել: Ձեր իրավունքն իրացրեց առանց բանակը ներկայացնող հանդերձանքի: Համազգեստը սահմանին կրեք: Թիկունքում` ամուր ու խնամքով պահեք:

2. Վազգեն... ներիր, փառք քեզ: Ամենից շատ հակառակորդը քեզ էր ճանաչում, քո անունն էր վանկարկում, քեզնից էր վախենում, նույնիսկ քեզնից երկու տասնամյակ անց: Սա էլ վախից է, ոչ ավելին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել