Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները մեկը մյուսին հերթ չտալով այս օրերին պնդում են, որ մինչև չհանդարտեցնենք հասարակությանը, մինչև այս փոթորկված ալիքը չխաղաղվի սխալ է վարչապետի հրաժարականն ու Աժ արտահերթ ընտրություններ պահանջելը։ Առաջին հայացքից շատ տրամաբանական մոտեցում է, բայց մի քիչ փորձենք խորանալ։ Ուրեմն․ Արցախը փաստացի կորցնելուց հետո ու ազատագրված 7 շրջանները, նոր ճշտումների արդյունքում շուրջ հինգ հազար զոհ տալուց հետո, հազարավոր վիրավորներ, մեր երկու թշնամի պետությունների կապը Սյունիքով, ավերածություններ, աշխարհասփյուռ հայություն, որ գլխիկոր է քայլում Ավստրալիայից մինչև Կանադա, հայրենակիցներ, որ Հայաստանը համարում են համայն հայության հայրենիք ու տեսան, թե ինչ եղավ մեզ հետ, որ ամոթից անգամ մեր տան անդամների աչքերի մեջ չենք կարողանում նայել, եթե այսքանից հետո իշխող ուժի պատգամավորներին կհաջողվի մեր հանրությանը հանդարտեցնել, էլ դրանից հետո ի՞նչ իմաստ ունի, որ վարչապետը հրաժարական տա, կամ էլ անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Իրենք պետք է շարունակեն աշխատել, որ շուտով մենք Հայաստանն էլ կկորցնենք իրենց «փայլուն» աշխատանքի արդյունքում, ու ո՞վ պետք է մեր ցավը բթացնի։ Փաստորեն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների խոսքը ազդում է «ամենաորակյալ» թմրադեղի նման՝ ցավը չենք զգալու, անընդհատ ժպտալու ենք ու շնորհակալություն հայտնենք, որ մեզ ազատեցին դժգույն բնակավայրերից, երբ մեր կյանքն այսքան պայծառ է։ Մարդիկ ասում են՝ այսքան փորձանքը մեր գլխին բերելուց հետո, գոնե հեռացեք մեկ ուրիշը գա, մի հույսի դուռ բացելու ծրագիր առաջարկի, հեռացեք, որ գոնե մի քիչ խաղաղվենք, պատասխանում են, թե մինչև չխաղաղվեք, չենք հեռանա։ Ձեր կամքով չեք խաղաղվի, զինված բանդաները գործի կանցնեն, առաջնագծից վերադարձող զինվորներին կխնդրեն՝ ժողովրդին խաղաղացնել։ Չէ՞ որ նրանք այլևս ոչ թե իրենց ծնողներին են պարտական, որ ծնվել են, դա շուտ է եղել ու լավ չեն հիշում մանրամասները, այլ՝ Փաշինյանին, որ կարող էր իրենց էլ զոհաբերել, բայց խնայել է։
Իսկ մի քիչ թանկ չի նստո՞ւմ մեզ վրա «իմքայլը» մակնիշի հանգստացնող դեղամիջոցը՝ բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ, ծառայողական մեքենաներ, ներկայացուցչական ծախսեր, գործուղումներ, ավելի լավ չէ՞ այդ գումարը բաժանեն ժողովրդին ամեն մեկը թող իր սրտի ուզած հանգստացնող պրեպարատը ձեռք բերի։
Լավ, էս մակարդակի մարդիկ մեր ո՞ր մեղքի համար դարձան մեր իշխանավորներ ու հասկանալով, որ այլևս նման շանս չեն ունենա, ուզում են երեսները պնդացնելով շարունակել վայելել։
Սրանց պետք է ժամ առաջ տուն ուղարկել, թե չէ այսքան փորձանքից հետո, այնքան չենք ընկել ինքներս մեր աչքից, որքան հիմա, որ սրանց հանդուրժում ենք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/petya.markov.10/posts/396912191667850
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել