Ուշադիր կարդացեք Գլխավոր շտաբի պետի այսօրվա ուղերձը:
Գասպարյանը նշում է, թե երբ և քանի անգամ է զեկուցել իրավիճակը և քանի անգամ նախազգուշացրել սպասվող աղետի վերաբերյալ: Եվ ԳՇ պետի ներկայացմամբ այդ ամենի վերաբերյալ պատկերը տվել է դեռ պատերազմից ամիսներ առաջ:
Հիմա փորձեք հիշել Նիկոլի պահվածքն ու քայլերը ժամանակային նույն միջակայքում, հիշեք նաև՝ անամոթաբար դեռևս Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնողի ելույթներն այդ ժամանակային միջակայքում (պատերազմի օրերը ներառյալ): Պատկերի ամբողջության համար գումարեք Արծրունի ելույթները:
Հիշո՞ւմ եք:
Այս ամենը հիշելուց հետո մի քանի հարց տվեք ինքներդ Ձեզ: Հարցերն, իհարկե, անհամար են, բայց գոնե մի քանիսը հիմա տվեք:
1. ԳՇ պետն ի՞նչ խորհուրդ է տվել՝ կապված ռազմավարական դաշնակցին դիմելու հարցի հետ: Քանի՞ անգամ է այդ խորհուրդը տվել, ո՞ր ընթացակարգով (ընթացակարգերով) դիմելու խորհուրդ է տվել ու ի՞նչ ժամանակացույցով: Ինչո՞ւ է նա «նրբորեն» շրջանցում այս թեման:
2. ԳՇ պետն այսօր ի՞նչ խնդիր էր լուծում իր ուղերձով: Հանրությանը պատկե՞ր տալու: Նիկոլի՞ն փրկելու: Ինքն իրե՞ն փրկելու: Գուցե ինքն իրեն ու Նիկոլին միաժամանա՞կ:
3. ԳՇ պետը չի գիտակցո՞ւմ, որ Նիկոլի ժամ ավել մնալը զրկում է մեր երկիրն առանց պատերազմի վերսկսման գոնե որևէ կերպ փաստաթղթով նախատեսված իրավիճակը բարելավելու հնարավորությունից: Չի՞ գիտակցում, թե՞ ինքն իրեն և (կամ) Նիկոլին փրկելն ավելի կարևոր է: Եվ ինչպե՞ս նրան բնորոշել վերջին դեպքում:
4. Ի՞նչ հուշեցին Ձեզ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնողի ուղերձը և ուղերձի ընտրված ժամանակը:
5. Ինչո՞ւ երկրի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնողը միայն երեկ հրաժարական տվեց, և որքա՞ն է պատրաստվում լռել և ի՞նչ նպատակով է լռում:
6. Շուշին Ձեզ համար է՞լ է դժգույն քաղաք, իսկ միգուցե ողջ Արցա՞խն է դժգույն կամ ողջ Հայաստա՞նը:
7. «Իմ քայլը» կամ ՔՊ-ն դահի՞ճ է, պատմությո՞ւն, թե՞ անեծք: Ի՞նչ է հիմա ու ի՞նչ է դառնալու շատ մոտ ապագայում:
Եթե հարցերը կամ դրանց պատասխանելու ինքնուրույն փորձերը Ձեզ հոգնեցրին, բացեք Նիկոլի որևէ գրառում և «լայք» դրեք, եթե անգամ արդեն դրել եք, կապ չունի, հայտնագործեք տարբերակը ևս մի քանիսը դնելու: Դա սեփական ուղեղն անջատած պահելու լավագույն տարբերակն է:
Իսկ եթե Ձեզ հուզում է հայրենիքը, ավելի ճիշտ` եթե համարում եք, որ ունեք հայրենիք, սակայն որևէ կերպ Ձեր ձայնը դեռ չեք բարձրացրել, հիշեք.
Նիկոլը դեռ զբաղեցնում է վարչապետի պաշտոնը,
Համազգային խայտառակության նորացված ժամանակացույցի հաջորդ հանգրվանին մնացել է 3 օրից քիչ: