Խոսելով կրոնի ազատության մասին ու նկարագրելով, թե ինչ է դա՝ Նիկոլն ասել է. «Մենք՝ Կառավարությունը, որևէ պաշտոնյա, վարչապետը, չի կարող քաղաքացիներին բաժանել աղանդավորների և ոչ աղանավորների»:

Առաջին հայացքից թվում է՝ Նիկոլի խոսքում ոչ մի տարօրնակ կամ վտանգավոր բան չկա. ոչ մի կառավարություն երբեք քաղաքացիներին չի բաժանել աղանդավորների կամ ոչ աղանդավորների՝ տալով նրանց գույներ, ընդհակառակը՝ այդ ՔՊ-ական իշխանությունն առաջին անգամ սևերի ու սպիտակների բաժանեց հասարակությունը՝ հստակորեն բաժանելով իր կողմնակիցներին քննադատներից. «սպիտակ» հռչակվեցին իշխանամետները, «սև»՝ իշխանությամբ չհիացողները:

Բայց ի՞նչ է իրականում ասում Նիկոլը: Առավել քան ակնհայտ է, որ Նիկոլը քարոզչական հիմքեր է ստեղծում նոր Սահմանադրությամբ զրկելու հայ եկեղեցուն առանձնաշնորհյալ կարգավիճակից, այն հատուկ դերից ու նշանակությունից, որ ամրագրված է ներկայիս Սահմանադրության մեջ: Կասի՝ Կառավարությունը չի կարող հասարակությունը բաժանել աղանդավորների ու ոչ աղանդավորների, աղանդներին կհավասարեցնի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Նիկոլի վզին դրել են Հայաստանում առաջ տանել արևմտյան բողոքական աղանդավորական շարժումներն ու երկիրը փաստացի վերածել բողոքական աղանդներով բնակեցված տարածքի: Սա՝ արևմտյան պլանով, մինչդեռ թուրքական պլանը շատ ավելի հեռուն գնացող է՝ ժամանակի ընթացքում այստեղ բնակեցնել հարյուր հազարավոր ադրբեջանցիների, իսլամը դարձնել իրական գործոն, իսկ ապագայում հենց այն հռչակել պետական կրոն, որ Ալլահշուքյուրի հոգին փառավորվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել