ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պահվածքը և արտահայտությունները զարմանք ու տարակուսանք են հարուցում: Բնավ չարդարացնելով պաշտպանական գերատեսչության լրջագույն սխալներն ու բացթողումները պատերազմի ժամանակ՝ հարկ է նշել, որ Քոչարյանն ընդհանրապես խոսելու տեղ չունի:

Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովից ի՞նչ նորություն կա: Ի՞նչ է արել անձամբ ինքը դեպքերի նման ընթացքը հնարավորինս կանխելու համար: 800 հեկտարը դարձնել մատի փաթաթան, հետո կորցնել տասը անգամ շատ տարածք... Դուք պատիվ, արժանապատվություն չունե՞ք:

Ոչ մեկ այդքան տղամարդկություն չունեցավ իր վրա պատասխանատվություն վերցնելու համար: Տխուր է:
Հարցերից հարց է բխում, որ, եթե ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ «ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն, ըստ ամենայնի, բավարար մակարդակի չի տիրապետում իր ոլորտին և այսօր, ցավոք սրտի, մենք ևս մեկ հնարավորություն ունեցանք համոզվելու դրանում», ապա նման ոչ կոմպետենտ մարդուն ինչպե՞ս էիք վստահել Ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի նախագահի գործը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել