Tert.am-ը գրում է․
Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդյունքում այն իրավիճակը, որում հայտնվել է Թուրքիան, չի կարելի շահեկան համարել: Այս մասին գրում է polit.info կայքը:
Թուրքական անօդաչու սարքերը, Մարկովի խոսքով, իսկապես մեծ դեր են խաղացել ռազմական հակամարտության մեջ, բայց դրանք հնարավոր էր գնել ցանկացած այլ երկրից:
«Կարծում եմ, որ Թուրքիան այդ անօդաչու սարքերը փոխանցել է գրեթե անվճար, և դա ոչ թե օրինակ է առ այն, որ Անկարան իր ազդեցության տակ պահում Բաքվին, այլ այն բանի, թե ինչպես է Ադրբեջանը օգտագործել Թուրքիային»,-բացատրել է Մարկովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2020/11/17/kharabakh/3444782
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



