Ա՛յ, երեսպաշտ սրիկա, ոչ ոք մարգարե չէր եւ չի էլ հավակնել մարգարեության։
Ուղղակի մարդիկ չեն եղել ապիկար, ստանձնել են պատասխանատվություն եւ ունեցել են համապատասխան հմտություն եւ կարողություն՝ այդ պատասխանատվությունը կրելու համար։
Ագահությանդ եւ ապիկարությանդ հետեւանքով՝ սկուտեղի վրա մատուցեցիր հայի արյան գնով պահած ու շահած հայրենիքը՝ նոր վտանգ կախելով արդեն մեր պետականության գոյության վրա։
Բայց ի՞նչ գնով ... ունեցել ես տասնյակ այլընտրանքներ, եթե անգամ այլընտրանք չլիներ, պետք է ստեղծեիր։
4750... այսքան կյանք, այսքան հզոր ու լուսավոր հերոս։
Քաղաքական դիվիդենտներ հավաքելու ու ձեր մանիպուլյացիաների փոխարեն՝ ձայներդ կտրեք եւ լուռ անհայտ կորած զինվորներին գտնելու հարցը կարգավորեք։
Այդ բռնության կոչերով եւ փողոցային հոլովակների փոխարեն միացրեք զինվորների ծնողների ձայնը լսեք, այնուհետեւ՝ կտրեք ձեր ձայնը։
Սա համազգային ողբերգություն է(
Փառք մեր նահատակված հերոսներին!