Թուրքիան ագրեսիվ, ծավալապաշտ ու կայսերական պատրանքներով պետություն է։ Սրանից հետևում է, որ Արցախյան երկրորդ պատերազմում նրա որոշակի ներգրավվածությունը ոչ միայն կանխատեսելի էր, այլ նաև հստակ պատճառաբանված։ Նոր աշխարհի սուլթանն անընդհատ նոր տարածքների և նոր ազդեցության ոլորտների կարիք է զգում։
Այս ամենը հաշվի առնելով իհարկե հիմարություն կլինի պնդել, թե Թուրքիայի ներկայացվածության պատճառը Սևրի հարյուրամյակի առիթով հնչած Հայաստանի քաղաքական ղեկավարության ուղերձներն էին։
Ո՛չ, պատճառները չափազանց խորն են ու բազմաշերտ, իսկ Սևրի հիշատակությունը ընդամենը պատրվակ էր, որն էլ ավելի գազազացրեց Անկարային ու լեգիտիմ առիթ տվեց Արցախի ու Հայաստանի դեմ բռնության դիմելու համար։
Այսինքն՝ եթե Հայաստանի քաղաքական ղեկավարրությունը մի փոքր խոհեմ գտնվեր, ապա չի բացառվում, որ Թուրքիան էլ ավելի զուսպ մոտեցմամբ հանդես գար, ավելին՝ նպաստավոր առիթի բացակայությամբ կվերանայեր մասնակցության ձևաչափը։ Հնարավոր է չէ՞, բայց փոխարենը ի՞նչ արեցին Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը, շատ բան չէ, ուղղակի թուրքական ագրեսիայի հնարավորությունը սկուտեղի վրա նվիրեցին Անկարային։ Իսկպես նրանք չէի՞ն հասկանում, որ չի կարելի վերցնել ու ուղղակիորեն խոսել մի բանի մասին, որը փաստացի տարածքային պահանջի տարրեր է պարունակում։
Նորից եմ կրկնում, ես չեմ ասում, թե դա է եղել վճռական պատճառը, ո՛չ, դա ընդամենը պատրվակ էր, բայց ազդեցիկ պատրվակ, որը մենք տվեցինք Էրդողանին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/3466238023470201
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել