ՏԱՐՀԱՆՈւՄ 4 ՕՐՈւՄ

Երեկ գիշեր վերադարձա իմ, Արցախ, հուսով եմ, հերթական, ոչ վերջին այցից:
Նորից գնացել էի իմ սիրելի ընկեր Կարեն Ջալավյանի մոտ` «Եղնիկներ», այս անգամ՝ ինձ ընկերակցելու ցանկություն հայտնած սիրելի դերասան Վարդան Պետրոսյանի հետ:

Խոսքեր չունեմ նկարագրելու ստորացվածության այն զգացումը, որն ուղեկցել է ողջ ճանապարհին:

Ամբողջ ճանանապարհի ընթացքում մեզ մոտ ծնվել են նաև բազմաթիվ ՀԱՐՑԵՐ, որոնց պատասխանը ես ՊԱՀԱՆՋՈւՄ ԵՄ անկազմակերպ զորահավաքում ազգին մեղադրող, իր ապիկարությունը մուննաթ գալով ժողովրդի վրա գցող էն ազգադավ մոլագարից․

- Որտեղո՞վ է իրականում անցնելու հայ-ադրբեջանական սահմանը: Աշխարհագրական քարտեզով նշված գծո՞վ: Համոզվա՞ծ եք:

- Ո՞վ և ինչպե՞ս է պահպանելու սահմանները: Չկա հստակ գծված սահմանային գիծ, չկան սահմանապահ տեղակալներ, չկան թշնամի պետության հետ սահմանի պաշտպանման որևէ մեխանիզմ և բաժանարար գոտի։

- Ո՞ւր է տեղափոխվելու Արցախում տեղակայված զորքը: Հայաստանում կա՞ն էդքան կահավորված զորամասեր, թե՞ խենթի ստորագրած ղազագիրն ավտոմատ ենթադրում է նաև ՀՀ բանակի կրճատում։

- Առայժմ Արցախի մի շարք զորամասեր շարունակում են մարտական հերթապահությունը, այդ թվում՝ նաև «Եղնիկները»:
Կա՞ որոշում նրանց մասին, թե՞ նրանք արդեն կարող են իրենց համարել պարտիզան։

- Ո՞նց ա էս ստորացուցիչ թուղթը ստորագրող խենթը պատկերացնում էդքան բնակչության ու զորքի տարհանումը 4 օրում: Ո՞նց....
Դրմբոնից Վարդենիս 2 տեղ զենքի ստուգում է անցկացվում: Հերթերը ձգվում են կիլոմետրով:
Նույնիսկ եթե ստորագրել ես, ինչի՞ 4 օր:

- Ո՞նց պետք ա մարդիկ էվակուացվեն հանձնված տարածքներից: Ի՞նչ միջոցներ են կիրառվել նրանց և ունեցվածքի տեղափոխման համար։
Նախօրոք ասեմ` ոչ մի։

Հարցեր շատ կան: Մի գրառումով հնարավոր չի ամենը նշել:

Բայց էսօր մոլագարի ստորագրած համաձայնագրով ստացվել ա էն, որ զորքը չի հասցնելու մինչև նոյեմբերի 15-ը դուրս բերի իր ունեցվածքը:
Չմոռանանք, որ պատերազմի պայմաններում տեխնիկան նաև վնասվում է: Եվ էդ ամենը բաժին է հասնելու մեր թշնամուն որպես ռազմավար կամ նվեր Նիկոլի կողմից:

Օմարի արծիվ «Նավակ ճոճողից» հարցրեք՝ ինչքա՞ն ժամանակում իր նախկին զորամասը կկարողանա տարհանվել:

Կազմակերպված և պահպանվող սահմանագծի բացակայության պատճառով թուրքերը հնարավորություն են ստանում վերագծել այն իրենց հայեցողությամբ, որտեղ մտքներով կանցնի, թեկուզ Վարդենիսի հրապարակով, ու «դաշնակից» Ռուսաստանն իր խաղաղապահներով իր ՀԱՊԿ գործընկեր Հայաստանի սահմանները կպաշտպանի, ոնց որ պաշտպանում էր և Է նրա երկինքը իր համատեղ ՀՕՊ համակարգով:

Ունենալո՞ւ ենք մենք միջպատերազմյան թվով բանակը, թե՞ էլի ինչ-որ պայման է դրվել մոլագարի առաջ, որ դեռ տեղյակ չենք:

Հայաստանում արդեն իսկ առկա է մոտ 100 հազար ունեզրկված հայրենակից: Ինչքան էլ մոլագարն իր քայլող թիմով ու քաղաքական խեղկատակը կոչեր անեն, թե մի լքեք Արցախը, վերադարձեք ձեր տները, մարդիկ արդեն լքել են: Եվ պատրաստ են այդ տները նվիրել էս պահին բունկերում քայլող իրենցքայլականներին, մշտական բնակություն հաստատելու համար:

Ահա Հայաստանի գլխավոր չարիք մոլագարի համաձայնագրի ընդամենը մի փոքր, առերևույթ մասը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել