News.am-ը գրում է․

Վրաստանում 17 միամանդատ շրջաններում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 21-ին, հայտարարել է ԿԸՀ ղեկավարի տեղակալ Գեորգի Շարաբիձեն:

«Այսօր ընտրական վարչակազմը նիստի ժամանակ նշանակել է երկրորդ փուլի անցկացման օրը՝ ընթացիկ տարվա նոյեմբերի 21-ը»,-ասել է Շարաբիձեն:

Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում անցկացվել են հոկտեմբերի 31-ին: 150 խորհրդարանական մանդատի համար պայքարել է 48 կուսակցություն եւ 2 քաղաքական դաշինք: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել