Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ հատուկ ջոկատայինները սկսել են ցուցարարների դեմ օգտագործել ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։
Իր ուղերձում Զուրաբիշվիլին բողոքի ակցիան անվանել է «խաղաղ», իսկ ուժի կիրառումը անվտանգության ուժերի կողմից՝ «անհամաչափ»։ Նա նաև դիմել է Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանիին՝ խնդրանքով արձագանքել ցույցը ցրելու ժամանակ ոստիկանության գործողություններին։
Նախագահը X սոցիալական ցանցում Վրաստանի նախագահը գրառում է կատարել՝ քննադատելով ուժայիններին։ Նա նշել է, որ ցուցարարների դեմ ուժի կիրառման ողջ պատասխանատվությունը կրում է կառավարությունը։
«Թբիլիսիում շարունակվում է խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի լիովին չարդարացված, անհիմն և անհամաչափ կիրառումը։ Վրաց ժողովուրդը զրկված է խաղաղ բողոքի ցույցի իրավունքից»,- գրել է Զուրաբիշվիլին։
Թբիլիսիում երեկ հանրահավաք է տեղի ունեցել։ Հատուկ ջոկատայինները սկսել են օգտագործել արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ՝ ցույցը ցրելու համար։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ցուցարարների մեջ կան տուժածներ, նրանց թիվը հայտնի չէ։ Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է երեք հոսպիտալացված ոստիկանի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել