5 տարի հետո Ադրբեջանը հնարավոր է հրաժարվի խաղաղապահներից, հետևաբար այս 5 տարվա մեջ մենք պետք է համախմբենք ողջ հայության ներուժը, իսկ դրա համար պիտի կարողանանք.
1) ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հասնել Արցախի Հանրապետության կարգավիճակի քննարկման և ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակում լուծում տալու տարբերակին։
2) Համահայկական ողջ ներուժն ուղղենք աշխարհի բոլոր երկրներում Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացի վրա։
3) Օգտագործենք ՀՀ տարածքի արտադրական, տնտեսական, հումքային, անգամ մշակույթային ողջ ռեսուրսը 21-րդ դարին համարժեք զինտեխնիկա ու բանակ ունենալու համար։
Այդ ժամանակ կրկին կապացուցենք, որ հայ տղամարդուց խիզախ տղամարդ աշխարհում չկա ,և միայն այդ դեպքում Ադրբեջանը կխնդրի, որ խաղաղարարները շարունակեն մնալ։ Նման խնդիրների լուծման, ստեղծված իրավիճակի լիցքաթափման և հանրությանը հույսով լցնելու և քաղաքական համերաշխության միակ օրինական ճանապարհը արտահերթ ընտրությունների ժամկետ ամրագրելն է։ Ընտրությունները, բնականաբար, չի կարելի անել հիմա՝ շոկային և լարված տրամադրություններով.ժամանակ է պետք՝ուշքի գալու ու նախապատրաստվելու:
Ես հոկտեմբերի 27-ից հետո անվստահություն, ճգնաժամ և հակադրություն հաղթահարած տեսակ եմ, և այլ տարբերակ, քան թշնամուն չուրախացնելը և հանրային համերաշխության ու միմյանց ընդառաջ քայլեր անելը չեմ տեսնում։ Համոզված եմ, որ ներքաղաքական խնդիրների լուծումը պետք է իրականացվի միմիայն Սահմանադրության ընձեռած գործընթացներով՝ ԱԺ-ի, կառավարության ու նախագահի ինստիտուտի ամբողջական կիրարկմամբ։
Արամ Սարգսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել