Ցեղասպանությունը տեղի ունեցավ ոչ թե օրերի, շաբաթների, ամիսների, այլ՝ տարիների ընթացքում։
Կարծում եմ շատերս ենք տեսել նկարներ, ինչպես են հազարավոր հայերի տեղհանում, դեպի մահ ուղեկցում ընդամենը տասնյակ զինված հեծյալներ եւ, կարծում եմ, շատերս ենք արդարացիորեն վրդովվել, թե ինչու չեն միավորվել այդ քայլերթի մասնակիցները եւ ինքնապաշտպանվել։
Պատասխանն ակնհայտ է՝ չենք միավորվել, միմյանց որակավորել ենք, թշնամի համարել՝ ավելի գերադասելով վստահել թուրքին, հույսով, որ վերջում լավ է լինելու։
Սակայն վերջում լավ չեղավ։
Հիմա նույն իրավիճակում ենք՝ ցեղասպանվելու եզրին։
Դասեր չենք քաղել մեր դաժան պատմությունից, ինչից օգտվում է թշնամին եւ շարունակում հզորանալ՝ մեզ բնաջնջելով։
Մեզ մեկ անձի կողմից հրամցվել է հայաջնջումը մեկնարկող փաստաթուղթ։ Ավելի լավ չի լինելու, խնդիրներին լուծումներ չեն տրվելու, սա 100-ավոր նոր խնդիրների մեկնարկ է։
Ու այս օրհասկան պահին ավելի քան երբեւէ հայն ատում է հային, հասարակության մեջ գեներացված է աննախադեպ ատելություն։
Հայեր ջան, բոլորս նույն նավի մեջ ենք, լինենք «սպիտակ», «սեւ», թե ծիածանի ցանկացած այլ գույնի, մենք ունենք մեկ թշնամի՝ դա թուրքն է։
Մի թողեք «աթոռակռիվ» մանիպույատիվ հնարքով ձեզ պառակտեն եւ շեղեն հայապահպանության օրակարգից։
Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա՝ տալով փոքր հնարավորությունը փրկելու իրավիճակը, հիմա ժամանակը չէ հին ու նոր, սեւ ու սպիտակ անելու։
Միեւնույն է էլի ձերն է ընտրելու իրավունքը, ում վստահում եք կբերեք այդ «չարաբաստիկ» աթոռին։
Մեկ անձը չի կարող այսպես հեշտորեն առանց երաշխիքների հանձնել մեր սերունդների, մեր հերոսների արյունով պատված հողերը։
Ոչ ոք իրեն իրավունք չվերապահի մտածել, որ իր սիրտն ավելի է ցավում, քան այս պահին Ազատության հրապարակում կանգնած որդեկորույս ծնողների, կանանց, ավելի քան իրենց ծնողների, ամուսինների կամ զավակների գերեզմանները։
Հիմա ի՞նչ էլի գլուխներս կախ համակերպվելու ենք այս փաստաթղթի պայմաններին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=3396541027047650&set=a.336092223092561&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել