Ո՞նց կարելի էր բանակցային սեղան վերադառնալու միջնորդների բոլոր առաջարկները մերժել, Ղարաբաղը փաստացի հանձնել ու հետո ասել՝ մի գնացեք ցնցումների: Բա առհասարակ ո՞ր դեպքում ա պետք ցնցումների գնալ: Կա՞ր ավելի վատ բան, որ մեր հետ կարար լիներ: Կամ ցնցումներին դեմ մարդիկ գոնե քարտեզով տեսնո՞ւմ են, թե Ղարաբաղից ինչ ա մնացել: Թե՞ Ղարաբաղը միայն Դադիվանքն էր, որ ասեցին՝ մեզ ա մնում, ուրեմն՝ ամեն ինչ հրաշալի ա, շարունակենք ապրել, ոնց ապրում էինք: Եթե շատ եք ալարում հիմա Ղարաբաղ գնալ, գնացեք գոնե Վարդենիս, գաղթականների էդ քարավանը տեսեք ու հասկացեք՝ ինչ աղետ ա տեղի ունեցել, հասկացեք վերջապես, որ ղարաբաղցիները Դադիվանքում չէ, որ ապրում էին, ու հազարավոր մարդիկ ռեալ էլ տուն չունեն:
Կամ կա՞ ավելի վատ բան բոլորիս համար, քան որ Թուրքիան ու Ադրբեջանը ճանապարհով իրար կապվեցին: Գոնե հասկանալի՞ ա՝ ինչ ահավոր բան ա տեղի ունեցել, ու սա ինչերով ա հղի շատ շատ մոտ ապագայում:
Բացի ցնցումների գնալուց՝ գիտակից մարդու համար ի՞նչ այլ տարբերակ ես դու թողնում, Փաշինյան, եթե կախվել ես աթոռիցդ, անցել տեռորի, ո՛չ պատգամավորներդ են ԱԺ գալիս, ո՛չ էլ դու՝ տանից դուրս: Գոնե խելոք մարդիկ հազար ձևով ապացուցեցին, որ կռիվն էլ կարող էիր կանխվել, էդքան զոհերն էլ, եթե ժամանակին գոնե կանգնել իմանայիր կամ ուզենայիր: Նաև պնդեցին, որ հիմա էլ ուշ չէ, եթե նորից բանակցությունների մտնենք:
Ո՞վ ա հավատում կամ ազդվում «Էրատո» ջոկատիդ ու Մարությանի սահմանային նկարներից, որ իբր թե հիմա շատ լարված ա, ոչինչ պետք չի անել երկրի ներսում, ոչինչ չի կարելի պահանջել, որ էդ խրոխտ երկու ջոկատների թիկունքը չթուլանա: Բա եթե էս դավաճանության դեպքում չպահանջենք, էլ ե՞րբ պահանջենք: Թիկունքը թուլացավ, երբ մի սանտիմետր հողի համար էդքան տղա զոհվեց, իսկ դու ստորագրեցիր էդ խայտառակությունը: Այ էդ ժամանակ թիկունքը թուլացավ: Ու դա իրական կռվողների թիկունքն էր, ոչ թե կռվող տղու դերակատարների:
Կամ կա՞ հոդաբաշխ բացատրություն, թե ինչի պետք ա ռազմական դրությունը հիմա շարունակվի: Դա ի՞նչ հարց ա լուծում հենց հիմա, որ էդ դրության պատճառով բոլորին բռնում ես: Միակ հարցը, որ պետք էր հիմա լուծել գաղթականներին տեղավորելն էր, որ էդ կանայք, երեխաներն ու հաշմանդամները փողոցում չմնան կամ բարի մարդկանց հույսին:
Դուք քանդել եք մի աբողջ պետություն ու ադեկվատ չեք: