Կներես, տատ ջան, կներես, ցավդ տանեմ։ Կներես, որ 2,5 տարում չկարողացանք ես ու ընկերներս էս խուլ ու համր շնչավոր զանգվածին համոզենք, թե ինչ պատուհասի են բերում իշխանության։ Բոլորը կուրացած էին ոչնչության ստերից, բոլորը ծարավ էին իրենց անձնական դժբախտությունն ու անհաջողությունը մեկի վրա բարդելու, ու մյուսին փրկիչ կարգելու համար։
Ահավոր ցավ ու միաժամանակ զայրույթ եմ ապրում, որովհետև տականքներին իշխանության բերածներից և ոչ մեկն էսօր քո փոխարեն էտ ավտոբուսում չի, չի կորցրել իր տունը մի ստորագրությամբ, չի բռնել գաղթի ճամփեն, ստիպված չի այրել իր օջախը, որ թուրքի գոմ չդառնա։ Ավելին, դեռ մի բան էլ հոխորտում են, պաշտպանում դավաճանին, սատարում։ Մարդիկ անուղեղ են, տատ, դու ինձնից լավ գիտես...
Բայց երդվում եմ, քեզ էս օրը հասցնողները պատասխան են տալու, անկախ նրանից, թե ով է պաշտպանում նրանց ու ինչքան սատարող ոչխարի նախիր ունեն։ Գետնի տակից էլ լինի դուրս ենք բերելու ու ստիպելու մեր ու մանուկ պատասխան տան քեզ ու մյուս արցախցիներին էս օրը հասցնելու համար։ Երդվում եմ, տատ ջան...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=2512429542389242&set=a.1382103918755149&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել