Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախի ու Հայաստանի ապագայի վրա խաչ քաշելու օպերացիայի իրականացմանը դեմ արտահայտվող Գագիկ Ծառուկյանին, Արթուր Վանեցյանին և Իշխան Սաղաթելյանին ձերբակալել են ՀՀ ՀՔԾ քննիչներ՝

- Քննչական խմբի ղեկավար Արմեն Ասատրյանը,

- ՀՔԾ քննիչ Խորեն Մեժլումյանը,

- ՀՔԾ վարչության պետի տեղակալ Գեղամ Մարգարյանը։

Հարգելի պարոնայք մի օգնեք Հայրենիքի համար պատերազմը տանուլ տված խունտայի ղեկավարին իրագործել իր պլանն ամբողջությամբ, մի օգնեք նրան պահպանել իր համար պաշտելի աթոռը...

Սրանից առաջ պարզվել էր, որ Հայրենիքը հանձնելուց հետո աթոռը պահելուն օգնում են ՀՔԾ քննիչներ՝

- Բորյա Չիլինգարյանը,

- Բագրատ Ադամյանը։

Բոլորդ էլ հարգելի մարդիկ են, բայց վաղը ձեզ բոլորիդ հարցնելու են, թե ի՞նչ էիք անում դուք, երբ Հայրենիքը կորսվում էր, ստիպված եք լինելու ձեր երեխաներին, թոռներին, քավորներին և սանիկներին, ընկերներին ասել, որ այդ ժամանակ ձերբակալում էիք դրա դեմ արտահայտվողներին...

Հիշեք դա մշտապես, դուք եք լինելու օգնողը, մի անգամ էլ կարդացեք Միքայել Համբարձումյանի այսօրվա կոչը...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել