ՀՀ Ոստիկանապետին՝ ոստիկանության բոլոր ծառայողներին,
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետին՝ անվտանգության ծառայության բոլոր ծառայողներին,
ՀՀ բոլոր իրավապահ մարմինների բոլոր ծառայողներին.

Սիրելի հայրենակիցներ, իմ զինակից ընկերներ, ձեզանից շատերին ճանաչում եմ անձամբ և ոչ մի վայրկյան չեմ կասկածում ձեր հայրենասիրության վրա:

Վերջին 2,5 տարիների ընթացքում օգտագործել եմ բոլոր հնարավոր միջոցները և բարձրաձայնել եմ այն դավաճանական ծրագրի մասին, որը Նիկոլ Փաշինյանը փորձում էր ի կատար ածել, որի կուլմինացիան դարձան հայտնի վերջին զարգացումները:

2,5 տարի շարունակ իր վարած հակահայ, հանցավոր մտադրությամբ քաղաքականության շնորհիվ, վիժեցնելով բանակցային գործընթացը, որպես այլընտրանք մղեց Ադրբեջանին և Թուրքիային լայնածավալ պատերազմի, որի սկիզբը իրավամբ կարելի է համարել Տավուշյան դեպքերը:
Իր ազգադավ ծրագրի ավարտ հանդիսացավ 10.11.2020 թվականի ստորագրած հայտնի փաստաթուղթը, որը ոչ այլ ինչ է, քան կապիտուլյացիայի ընդունում:

Իմ մարտական ընկերներ, Արցախի և Հայաստանի անվտանգությունը ապահովողներ,

Կոչ եմ անում բոլորիդ չտրվել պարտված, հակահայ իշխանության սադրանքներին և ուժ չկիրառել իր ազատ և անկախ ապրելու ցանկությունը արտահայտող ձեր հայրենակիցների նկատմամբ:
Կոչ են անում անհապաղ միանալ մեր այն հայրենակիցներին, ովքեր պայքարում են այս խայտառակ կապիտուլյացիայի` համաձայնագիրը ստորագրող Նիկոլ Փաշինյանի դեմ:

ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին՝ զինված ուժերի ողջ անձնակազմին,

Խնդրում, հորդորում և պահանջում եմ ողջ ուժերը և ուշադրությունը կենտրոնացնել մեր սահմաններին՝ պաշտպանելով մեր Հայրենիքը:

Մենք կորցնելու հայրենիք չունենք:

Սիրով Ձեր գեներալ Վիտալի Բալասանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել