Տեղեկացնում եմ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ, որի ընթացքում, ըստ մեր ներկայացրած օրակարգի, քննարկվելու են ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը։ Այս մասին գրառում է կատարել ԼՀԿ զեկավար Էդմոն Մարուքյանը:
«Տեղեկացնում եմ, որ համաձայն Սահմանադրության՝ անհրաժեշտ է 33 պատգամավորի ստորագրություն»,- գրել է նա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/marukyan.edmon/posts/4626242894114068
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել