Ադրբեջանը միջազգային հետախուզում է սկսել Ֆրենք Մյուլլեր ընկերության սեփականատեր` նախկին ազատագրված տարածքներում ոսկու հանքի բաժնետեր, շվեյցարաբնակ` թրքահպատակ հայազգի Վարդան Սրմաքեշի և մյուս բաժնետերերի դեմ` «Ադրբեջանի ազգային ռեսուրսները ապօրինի շահագործելու» մեղադրանքով։
Ասեմ, որ դրան հաջորդելու է միջազգային դատարան դիմումը` Հայաստանի կողմից Արցախի «օկուպացիայի» ժամանակ իբրև թե իր սուվերեն տարածքի ապօրինի շահագորշման հարցով, որը շահելու շանսեր Հայաստանը այս վիճակում չի ունենալու։ Իսկ վճարման փոխարժոք կարող է կիրառվել արդեն ՀՀ տարածքը` որպես ֆինանսական կոլատերալ։
Հենց այդ պատճառով էինք Հայաստանի վերջին դավաճանական ռեժիմներին անընդհատ ասում, որ իրավունք չունեն անտեսելու Հայաստանի Առաջին Հանրապետության միջազգայնորեն վավերական ինքնիշխանությունը Մեծ Արցախի նկատմամբ և անասնաբար առաջ տանելու պարտությամբ հղի «ազգերի ինքնորոշման» թեզը, որ ռեժիմները խարսխում էին ստալինյան Կավբյուրոյի ապօրինի որոշման վրա։
Այս կապիտուլիացիայով Հայաստանի դժբախտությունները չեն ավարտվելու։ Դրանք միայն սկսվում են։