Կան քաղաքական քայլեր, որոնք Արցախի իշխանությունները պետք է անեն, պատերազմական գործողություններին զուգահեռ: Դրանք անհրաժեշտ են Արցախի քաղաքական բարձր վարկը և պետական ինստիտուտների կարողունակությունն ու ազգային շահերի գիտակցումը գործնականում դրսևորելու և ինքնիշխանության միջազգային ճանաչման գործընթացը խթանելու համար: Այդ քայլերից առաջինը կլինի այն, որ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարի, որ Արցախի Հանրապետությունը հանդիսանում է ինչպես տեղում բնակվող արցախահայության, այնպես էլ Ադրբեջանից բռնագաղթված ավելի քան կես միլիոն մեր փախստական հայրենակիցների շահերի և իրավունքների պաշտպանն ու երաշխավորը: Անհրաժեշտության դեպքում, սրա շարունակությունը կազմող կոնկրետ գործողությունների մասին հաջորդիվ: Անհրաժեշտ է հանգիստ, սառնասրտորեն իրականացնել գործողությունների սեփական քաղաքական ծրագիրը` սա կլինի մեր քաղաքական դասի մեծագույն աջակցությունը թեժ կռիվների մեջ գտնվող մեր բանակին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: