Սահմանային անվտանգության հարցն Իրանի համար «կարմիր գիծ» է համարվում,-Իրանի Մեջլիսի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է պատգամավոր Զաբիօլլահ Ազամի Սարդուին։

Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտության գոտում տեղակայված ահաբեկչական խմբավորումների վերաբերյալ հրապարակված տեսանյութերին, մասնավորապես նշել է. «Իրանը երբեք, ոչ մի պարագայում չի հանդուրժի ահաբեկչական խմբավորումների ներկայությունն իր սահմաններին։ Ահաբեկիչների տեղակայումը Կովկասում չի բխում ոչ մի երկրի շահերից»։

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին նոյեմբերի 3-ին հեռուստատեսությամբ ունեցած ելույթում, ընդգծելով Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջան տեղափոխված ահաբեկիչների վերաբերյալ արժանահավատ տեսանյութերի առկայությունը, ևս անընդունելի էր համարել ահաբեկիչների ներկայությունն Իրանի սահմաններին՝ ընդգծելով, որ սպառնալիքի դեպքում ահաբեկիչները խիստ հակազդեցության կարժանան։

Պաշտոնական Բաքուն, տարածաշրջանն ապակայունացնելու վերաբերյալ իրանական կողմից պարբերաբար հնչող մտահոգություններին պատասխանելու հարցում չունենալով որևէ հիմնավորում, ադրբեջանցի պատգամավոր Բահրուզ Մագերրամովի շուրթերով մեղադրանքներ հնչեցրեց Իրանի հոգևոր առաջնորդի հասցեին՝ Թեհրանին փաստացի մեղադրելով ահաբեկիչների տարանցում ապահովելու մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել