1lurer.am-ը գրում է.
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովը նոյեմբերի 6-ին որոշել է վերսկսել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցույթը՝ անցկացնելով այն հեռավար և առանց հարցազրույցների։
Ինչպես հայտնել էինք, մրցույթին մասնակցելու համար դիմել էր 13 թեկնածու, սակայն Արմեն Սարգսյանն ավելի ուշ դիմում է ներկայացրել մրցութային հանձնաժողովին՝ իր թեկնածությունը հանելու նպատակով։
Բաց քվեարկության արդյունքում հանձնաժողովը որոշում է ընդունել 12 թեկնածուից Հովհաննես Մովսիսյանին մրցույթում հաղթող ճանաչելու մասին։
Հաջորդ շաբաթ Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում կկայացնի մրցույթում հաղթող ճանաչված Հովհաննես Մովսիսյանին Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն նշանակելու վերաբերյալ։
Նյութի աղբյուր՝ https://bit.ly/3k5F2wO
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



