ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի սենատը Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրենք է ընդունել: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում Հայ դատի հանձնախմբի գրասենյակը:

«Օրենքն ընդունվել է նահանգի սենատոր Ջոզեֆ Լագանայի ջանքերի արդյունքում»,- նշվում է տարածված հաղորդագրությունում:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում գրառմանը կից հրապարակվել է նաև ստորև ներկայացված լուսանկարը.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել