Ֆրանսիայում տեղի ունեցողը պայքար չէ աշխարհիկ արժեքների և իսլամի միջև:
Մեծ կտավում` Ֆրանսիայում ոչ թե մահմեդականներն են խնդիրներ հարուցում, այլ կրոնական ֆանատիկոսներն ու կրոնամոլ ծայրահեղականները:
Այս համատեքստում մեզանում ավելի ու ավելի է ահագնանում անչափ վտանգավոր այն հանգամանքը, որով այս պատերազմում ոմանք անընդհատ ընդգծում են մեր քրիստոնյա լինելը: Ավելին` կան այնպիսիք, որ շեշտում են թշնամու մահմեդական լինելու կողմնակի հանգամանքը:
Սա ամենևին կրոնական պատերազմ չէ: Սա տարածքային պատերազմ է բարբարոս նվաճողի և իր երկիրը պաշտպանողի միջև, և կրոնն այստեղ որևէ կապ չունի:
Հայաստանն ու հայերը բացարձակապես չեն պատերազմում մահմեդականների կամ իսլամի դեմ: Հայաստանը պատերազմում է նվաճող հանցագործների և բարբարոսների բանակի դեմ, որոնք ո՛չ կրոն ունեն և ո՛չ աստված: